Սուրեն Պապիկյանը, Էդվարդ Ասրյանը և Արմավիրի մարզպետն այցելել են ԶՈւ ուսումնական կենտրոններից մեկը

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։

Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել տարածքում և ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։

Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դիմելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետում և որակով ավարտելու կարևորությունը՝ խստորեն պահպանելով շինարարական նորմերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել