Վթարային ջրանջատումներ 3 մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նալբանդյան, Սյունյաց, Շինարարներ, Հրազդան փողոցների և Սայաթ-Նովա փողոցի 1-11շենքերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 12-ին ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 13-ը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ք.Հրազդան Կենտրոն թաղ. 85-97 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Անի համայնքի Ձիթհանքով գյուղը սնող ջրատարի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 13 -ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի գ․ Ձիթհանքով տարածքի ջրամատակարարումն ամբողջությամբ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել