Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,-նշվում է հաղորդագրության մեջ։