Կուրսկի շրջանից արդեն տարհանվել է ավելի քան 76 հազար բնակիչ, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Գրում է РИА Новости-ն։
«Օպերատիվ շտաբը շարունակում է շուրջօրյա աշխատանքը՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, այժմ առաջնահերթ խնդիր է հանդիսանում բնակիչների վերաբնակեցումը դեպի անվտանգ շրջաններ»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կուրսկում գործում է նաև դաշնային արտակարգ դրություն։