Փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն

Օգոստոսի 6-ին, ժամը 17:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակն ու քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել ափ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել