Օգոստոսի 2-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 49-ամյա Ռուզան Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: