«Էդքանին 5000 դրամ տուր` տար, ընկեր Փաշինյան»,- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ չնախատեսված կանգառ է ունեցել Վազաշենում եւ գնումներ արել:
Վաճառողները բողոքել են, որ գյուղմթերքը օրերով մնում է, փչանում, որից հետո թափում են:
Փաշինյանը դույլով թուզ է գնել գյուղացիներից ու հետաքրքրվել՝ «վեդրոն պիտի հետ տա՞մ»։
Վարչապետը նրանց հորդորել է մրգեր պահել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի համար։
Գյուղացիների ստեղծած բերք ու բարիքից գնել են նաև նախարար Գնել Սանոսյանն ու Փաշինյանի մյուս ուղեկիցները։
Տեսանյութը՝ այստեղ։