«Թուզը ինչքա՞ն է, վեդրոն պիտի հետ տա՞մ»․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Վազաշենում եւ գնումներ կատարել

«Էդքանին 5000 դրամ տուր` տար, ընկեր Փաշինյան»,- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ չնախատեսված կանգառ է ունեցել Վազաշենում եւ գնումներ արել:

Վաճառողները բողոքել են, որ գյուղմթերքը օրերով մնում է, փչանում, որից հետո թափում են:

Փաշինյանը դույլով թուզ է գնել գյուղացիներից ու հետաքրքրվել՝ «վեդրոն պիտի հետ տա՞մ»։

Վարչապետը նրանց հորդորել է մրգեր պահել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի համար։

Գյուղացիների ստեղծած բերք ու բարիքից գնել են նաև նախարար Գնել Սանոսյանն ու Փաշինյանի մյուս ուղեկիցները։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել