«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացի Է ընկել

Օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 թ․) պատգարակով (մոտ 50 մետր) իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել