Ուղարկվող հաղորդագրությունը կեղծ է․ նախարարությունից զգուշացնում են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից զգուշացնում են կեղծ հաղորդագրության մասին․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։

Տեղեկացնում ենք, որ նշված հաղորդագրությունը ԿԵՂԾ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։

Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ Ձեր կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար։

Խնդրում ենք Ձեր աջակցության վճարման մասին տեղեկատվություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://rent.socservice.am/verify/»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել