Օգոստոսի 1-ին, ժամը 20:51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ղ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդը, ուղևորներ Լ. Ս.-ն և Ա.Ս.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոճանապարհին հայտնված բետոնե արգելապատնեշը դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: