«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Նոր Նորքի 1, 2 Զանգվածների ջրամատակարարումը:
Օգոստոսի 1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցի և 1-4 նրբ. ջրամատակարարումը:
Օգոստոսի 1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու փողոցի, նրբ. և փակ., Մ.Ավետիսյանի, Մ.Ավետիսյանի 1 – 4 փող., Յ.Լեփսիուսի, Յ.Լեփսիուսի 1, 2, 6 փողոցների ջրամատակարարումը:
Օգոստոսի 1-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Ն.Տիգրանյան, Շիրվանզադե, Մամիկոնյանց, Շահսուվարյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: