Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ

Կառավարությունը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.

7) 2 լուսանկար` 3×4 չափսի.

8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:

3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:

4. Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 09-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ն:

6. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ին:

7. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010529432 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել