Կառավարությունը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.
7) 2 լուսանկար` 3×4 չափսի.
8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:
3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:
4. Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 09-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ն:
6. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ին:
7. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010529432 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեով: