Արևմտյան Աֆրիկան ​​և Հարավային Ասիան կդառնան անկենդան անապատ. Լևոն Ազիզյան

Արևմտյան Աֆրիկան ​​և Հարավային Ասիան կդառնան անկենդան անապատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ընդամենը մի քանի տարի անց Արևմտյան Աֆրիկան, Հարավային Ասիան և ԱՄՆ Միջին Արևմուտքը կլիմայի փոփոխության պատճառով վտանգավոր կդառնան մարդկային կյանքի համար, այդպիսին է Ամերիկյան Փրդյու համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։

Երկրի վրա կլիմայի փոփոխության և ջերմային ալիքների վերաբերյալ տվյալները վերլուծելուց հետո գիտնականները մոդելավորել են ջերմաստիճանի տատանումները առաջիկա տարիների համար և եկել եբ հիասթափեցնող եզրակացությունների մոլորակի որոշ շրջանների համար: Արևմտյան Աֆրիկան ​​և Հարավային Ասիայի որոշ հատվածներ ամենախոցելիներից են, քանի որ դրանք բնակչության բարձր խտությամբ և սահմանափակ հովացման հզորությամբ տարածքներ են, ինչպես նաև նրանց կարծիքով աննոմալ խոնավ շոգ կհաստատվի ԱՄՆ Միջին Արևմուտքում:

Գիտնականների գնահատմամբ, շոգի և բարձր խոնավության համադրությունը բացասաբար կանդրադառնա մարդու կենսական օրգանների վրա, ինչպիսիք են սրտանոթային համակարգը և ուղեղը, ինչը զգալիորեն կբարձրացնի մահացության մակարդակը վերոնշյալ շրջաններում։

Այժմ, միայն ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով, շոգից տարեկան մահանում է մոտ 489 հազար մարդ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել