Մեղադրանք է առաջադրվել Հանրապետական շտապօգնության ծառայության պետին

«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Բացի տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել