Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում՝ խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF-ին, պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին գրում է Bild-ը։

«Հուլիսի 29-ին մոտավորապես ժամը 12։00-ին պայթյուն է որոտացել Գերմանիայի ամենամեծ քիմիական գործարանում»,- ասվում է տեքստում։

Հոդվածում շեշտվում է, որ միջադեպի հետևանքով 14 բանվոր աննշան վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են գործարանի կլինիկա։

Սկզբում քաղաքային իշխանություններն ու հրշեջները նախազգուշացրել են օդում այրման արտադրանքի առկայության պատճառով վտանգի մասին, սակայն հետո չեղարկել են այն։

Տեղի ունեցածի պատճառները դեռ անհայտ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել