Ադրբեջանից ՊՆ-ից հայտնել են, որ Էրդողանի՝ «Ղարաբաղ մտնելու» մասին հայտարարությունը «անհիմն» է

«Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման» (չակերտները՝ Iravaban.net-ի) հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարություններn անհիմն են»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Անկարան, պաղեստինցիներին օգնելու համար, «կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես նախկինում դա արեց Լիբիայում և Ղարաբաղում»։

«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։

Պատերազմի ընթացքում նահատակվել է մոտ 3,000 ադրբեջանցի զինվորական, «հակաահաբեկչական գործողություններում» (չակերտները՝ Iravaban.net-ի), նկատի ունի 2023-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն օկուպացվել է և հայաթափվել) զոհվել է 204 մարդ։ Այլ երկրների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»,- նշել է գերատեսչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել