Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ RAF մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է որ RAF մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.) արգելափակվել է Բերդ համայնքի «Հին Բերդ» կոչվող հանդամասի հարակից տարածքում՝ Տավուշ գետի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից: