Պլանային գազանջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի 4» ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել