Մեքենան ընկել է Ազատի ջրամբարը

Հուլիսի 25-ին, ժամը 16:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1991 թ․):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել