Կրակոցներ Ադրբեջանի և Իրանի սահմանին. երկու սահմանապահներ վիրավորվել են

Հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, Պետական ​​սահմանապահ զորքերի «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում երկու անհայտ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից խախտել են պետական ​​սահմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահներ թեթև կարգի վիրավորում են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Միջադեպի վայրում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել