Տոմսային համակարգը սեպտեմբերի 1-ից չի ներդրվի․ Ավինյանը նոր ժամկետի մասին է հայտնել

Տոմսային նոր համակարգին ամբողջական անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից՝ նախանշված սեպտեմբերի 1-ի փոխարեն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տոմսային համակարգի հետ կապված խնդիրներն ենք վեր հանում և լուծում՝ մինչև համակարգի ամբողջական ներդրումը։ Տերմինալներ են տեղադրվելու, որոնցով տոմսեր գնելու հնարավորություն է լինելու։ Շուտով ունենալու ենք տոմսն ուղիղ բանկային քարտի NFC համակարգով գնելու հնարավորություն, ինչպես նաև կունենանք տոմսային քարտեր»,-նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել