Տոմսային նոր համակարգին ամբողջական անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից՝ նախանշված սեպտեմբերի 1-ի փոխարեն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տոմսային համակարգի հետ կապված խնդիրներն ենք վեր հանում և լուծում՝ մինչև համակարգի ամբողջական ներդրումը։ Տերմինալներ են տեղադրվելու, որոնցով տոմսեր գնելու հնարավորություն է լինելու։ Շուտով ունենալու ենք տոմսն ուղիղ բանկային քարտի NFC համակարգով գնելու հնարավորություն, ինչպես նաև կունենանք տոմսային քարտեր»,-նշեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։