Ռուսաստանը պարտավորվել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար, հստակեցրել է նա։

Պատրաստ ենք այսուհետ ևս մեր հարթակը տրամադրել կողմերի համար նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե դրսից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել