Հրդեհ Ազատեկ գյուղում

Հուլիսի 23-ին, ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի 21-րդ փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող հովվածածկերում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:50-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել են 35 քմ մակերեսով հովվածածկը, ներսում՝ 200 հակ անասնակեր, 50 քմ մակերեսով հովվածածկը, ներսում՝ 700 հակ անասնակեր և հարակից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Վայք համայնքին պատկանող 1 տրակտոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել