«Արդեն 28 տարի է՝ ավարտել եմ Պոլիտեխնիկական համալսարանը»․ Հովհաննես Ղահրամանյանը շնորհավորեց ՀԱՊՀ շրջանավարտներին

Հուլիսի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։

ՀԱՊՀ շրջանավարտ, «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ղահրամանյանը շնորհավորելով բոլոր շրջանավարտներին՝ ասաց․

«Հիացմունքս եմ ուզում արտահայտել, քանի որ ամեն անգամ Պոլիտեխնիկի տարածք մտնելով տեսնելով այն կարգի նվիրվածությունն իրենց գործին՝ ինչ են անում, ինչ են արել, և, իրոք, կարող եմ հիմա ծափահարել։ Ամեն անգամ մի նոր բան են այստեղ տեսնում, որը հիացմունքի է արժանի։

Արդեն 28 տարի է՝ ավարտել եմ այս համալսարանը, և հիմա էլ առօրյայում առիթ եմ ունենում շփվելու տարբեր տարիքի, տարբեր շերտերի մարդկանց հետ և մեկ-մեկ հարցնում եմ՝ որ բուհն են ավարտել, և չեք պատկերացնում՝ այն հպարտությունն ու պատիվը, երբ ասում են՝ Պոլիտեխնիկն եմ ավարտել»։

Նա շրջանավարտներին մաղթեց երբեք չվախենալ ոչ մի դժվարությունից, հիասթափությունից, որոնք բոլորիս կյանքում անխուսափելի են։

Հենրի Ֆորդի խոսքերին հղում կատարելով՝ նա ասաց․ «Դու կարող ես հավատալ, որ կլինես հաջողակ և կարող ես մտածել, որ դա անհնար է, ու այդ 2-ում էլ կլինես ճիշտ, դուք ընտրեք ձեր ճիշտը, մի վախեցեք գործելուց, ստեղծելուց, մի կրկնօրինակեք, արեք ձերը, բարի երթ դեպի կյանքի հաջորդ փուլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել