Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով

Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար

  • Մի՛ օգտվեք պատահական սննդի կետերից,
  • Մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ,
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` եռացնելով առնվազն 20-25 րոպե,
  • Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես (սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն) անմիջապես դիմեք բժշկի»,-նշվում է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել