Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար
- Մի՛ օգտվեք պատահական սննդի կետերից,
- Մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ,
- Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` եռացնելով առնվազն 20-25 րոպե,
- Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես (սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն) անմիջապես դիմեք բժշկի»,-նշվում է հայտարարության մեջ: