Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը:
Ձեզ ենք ներկայացնում նախարարների կենսագրությունը։
Մխիթար Իոսիֆի Հայրապետյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. մայիսի 15-ին, Երևան:
Կրթություն
• 2011-2013թթ. – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, մագիստրատուրա:
• 2012-2013թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ:
• 2007-2011թթ. – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, բակալավրիատ:
Աշխատանքային գործունեություն
• 2023թ. – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
• 2021-2023թթ. – «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։
• 2019-2021թթ. – ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։ Օրենսդիր մարմնում նախագահել է ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։
• 2018- 2019թթ. – ՀՀ Սփյուռքի նախարար:
• 2016-2018թթ. – «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
• 2010-2017թթ. – հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ։
• 2011թ. – «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա»-ի համահիմնադիր, մինչև 2015թ.՝ փոխնախագահ։
Այլ գործունեություն
• 2019-2023թթ. – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
• 2021-2022թթ. – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, 2023թ.առ այսօր – ՀՖՖ շահառուների կոմիտեի նախագահ։
• 2022-2023թթ․ – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
• 2021թ. առ այսօր- Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: