Զինվորական դատախազը`
1) ղեկավարում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունները.
2) իրականացնում է դատախազությանն օրենքով վերապահված լիազորությունները:
Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:
Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է բաժիններից:
Զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործում են զինվորական դատախազի տեղակալները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազները և դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների ավագ դատախազները և դատախազները:
Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը Երևան քաղաքն է։