Հուլիսի 12-ին, ժամը 15:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Այս մասին տեղեկանում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 16։19-ին։ Այրվել են Նորագյուղ թաղամասում գտնվող տներից երկուսի տանիքի փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 50 քմ), բակում կուտակած փայտ և հնամաշ գույք: