«Եթե մի բան արիր, արիր, եթե չէ, էդ գյուղը լրիվ կկործանվի պարո՛ն Փաշինյան»․ բնակիչը՝ վարչապետին

«Մենք համարժեք փոխհատուցում ենք ուզում, պարո՛ն վարչապետ։ Խնդրում ենք միջինացված գոնե ինչ-որ փոխհատուցում»,- Վարդենուտ գյուղում վարչապետի հետ հանդիպման ընթացքում ասաց բնակիչներից մեկը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ նախարարի հետ ևս այդ թեման քննարկել են և հասկանում են բնակիչներին․ «Մեր բանաձևն ի՞նչ ա, որ ճիշտ բալանս գտնենք, որովհետև վերջին «վարյանտ» ստացվում է՝ ներդրողը կասի՝ ժողովուրդ ջան, չեք ուզո՞ւմ, ես գնացի ստեղից։ Ես կգնամ ուրիշ տեղ կանեմ էդ ներդրումը։

Այդ ներդրումը, երբ տեղի ունենա, ձեր տնտեսական հնարավորությունները կրկնապատկվելու են, եռապատկվելու են։

Պիտի համբերատար աշխատենք, ճիշտ բալանսը գտնենք»։

Համայնքի բնակիչը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ հասկանում են․ «Դուք մեր վերջին հույսն եք, պարո՛ն Փաշինյան։ Նորմալ փոխհատուցում, որ մարդիկ սովից չմեռնեն։ Եթե մի բան արիր, արիր, եթե չէ, էդ գյուղը լրիվ կկործանվի պարո՛ն Փաշինյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել