«2022 թվականի սեպտեմբերի պատերազմի ժամանակ վրդովվել էր, որ իրեն թողել էին զորամասում»․ Կոթիի վարչական ղեկավարը՝ վթարի հետևանքով զոհված զինծառայողի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են 2 անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Մահացած զորացրված զինծառայողը 20-ամյա Արմեն Մամյանն էր, ով ծնունդով Տավուշի մարզի Կոթի գյուղից էր, սակայն բնակվում էր Իջևանում։

Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ տղան ընտանիքով արդեն երկար ժամանակ է՝ Իջևանում էր բնակվում․ «Շատ շնորհալի երեխա էր, բազմակողմանի զարգացած, տաղանդավոր։ Լավ ձայն ուներ, երգում էր։

Լավ ընտանիքից էր, լավ հայր ուներ։ Ամենալավ, դրական հատկանիշներն ուներ, որ բնորոշ է հայի տեսակին։

2022 թվականի սեպտեմբերի պատերազմի ժամանակ վրդովվել էր, որ իրեն թողել էին զորամասում, չէր կարողացել բարձրանալ տղաների մոտ։

Շատ ցավալի էր, սգում ենք բոլորս։

Արմենի հայրիկի հորեղբոր որդին 1994 թվականին կռվի ժամանակ էր զոհվել, անունը դրել էին երեխու վրա՝ Արմեն»։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել