Գյուղատնտեսության նախկին նախարար Աշոտ Հարությունյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ դիմեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
«Կոչ եմ անում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, հիշո՞ւմ եք 2019 թվականին ԱԺ-ում Գեղարքունիքի ու Կոտայքի մարզպետների հետ քննարկում էիք, թե որ մարզի կենդանիները պետք է արածեն Ջերմուկի արոտավայրերում։
Իսկ հիմա գիտե՞ք այնտեղ ում անասուններն են արածում և ում զորքն է։ Ես այդ ժամանակ ասում էի, որ քանդում եք երկիրը, դուք ասում էիք՝ ոչ»,-ասաց նա։
Նա հարց հնչեցրեց՝ դիմելով իշխանություններին, թե ինչու գյուղատնտեսությունը քանդեցին։
«Ինչո՞ւ քանդեցիք այդ տնտեսությունը, ինչո՞ւ փակեցիք Գյուղատնտեսության նախարարությունը, եթե դուք եկել էիք երկիրը շենացնելու համար, ինչ էր արել ձեզ այդ տնտեսությունը, որն ապահովելլու էր պարենային անվտանգությունը»,-նշեց նա։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական մակարդակում։