Նախատեսվում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները․ այլ փոփոխություններ ևս կլինեն

«Նախատեսվում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները, «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունն անցնող քաղաքացիների համար ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման հիմք ձեռք բերելու դեպքում սահմանվում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը չկիրառելու պայմանը։

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպայական կազմի զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունք է սահմանվում նաև մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում»,- հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտնեց  Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Նախատեսվել է զինծառայողին չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար հատուցման տրամարդման համար նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը։

Վարչարարության ընթացքում ծագել են խնդիրներ, այսինքն՝ իրականացման ժամկետային խնդիրը կայանում է նրանում, որ ստացված դիմումների շրջանակներում կարիք է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր զորամասեր և արխիվ, որի պատճառով հնարավոր չի լինում պահպանել վարչարարության առնվազն 30 օրացույցային ժամկետը։

Առաջարկվում է համապատասխան վարչարարությունն իրականացնել մինչև 90-օրյա ժամկետում, հստակեցնել դիմումների քննարկման սկզբունքը, այն նախատեսելով ըստ դիմումատու զինծառայող զորացրման տարիների հերթականության և սահմանել, որ հատուցումները վճարվում են պետական բյուջեով այդ նպատակով հատկացված բյուջեի շրջանակներում։

Նշված փաթեթը քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել