Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, որտեղ մասնավորապես նշվում է.

‹‹Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Լուսինե Յուրիի Այվազյանին գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ

Ժորա Կնյազի Ասատրյանին տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Արման Վաչագանի Պողոսյանին պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ››:

 

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել