5 տարի է՝ փորձում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է չափվում Կառավարության արդյունավետությունը․ Արթուր Խաչատրյան

«Ձեր ուշադրությանն է ներկայացվում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է իմ կողմից նշված օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով»,- այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված է ներդրումային ծրագրերին հավանություն տալու Կառավարության լիազորող նորմի անհստակության։ Նախագծի ընդունման հրատապությունը էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ ներկայումս առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով»,-նշեց Պապոյանը։

«Համապատասխան գերատեսչությունը հարցը ներկայացնում է Կառավարություն և Կառավարությունը որոշում է կայացնում։

Հիմա սրանով փորձում են Կառավարության մակարդակից իջեցնե՞լ, թե՞ ինչ-որ չափորոշիչներ սահմանել, որ ինքնաշխատ ներդրողը ստանա այդ արտոնությունը»,-նիստի ընթացքում պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց նախարարին։

«Դա առաջին հարցը, և  երկրորդը ավելի խորքային, բայց էլի այս չարաբաստիկ օրենքին է վերաբերում։

Ես 5 տարի է՝ փորձում եմ հասկանալ՝ ինչպես է չափվում Կառավարության արդյունավետությունը, ինչքա՞ն է այդ արդյունավետությունը եղել 2018 թվականի դիցուք նոյեմբերի 1-ին, ինչքա՞ն է եղել այդ արդյունավետությունը 2023 թվականի նոյեմբերի 1-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել