Ի՞նչ պատ է կառուցվում Կիրանցում

Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է, որ Կիրանցում պատ է կառուցվում։ Հասկանալու համար, թե ինչի համար է պատ կառուցվում Iravaban.net-ը փորձեց պարզաբանում ստանալ համայնքի ղեկավար Կամո Շահինյանից, սակայն վերջինիս անհասանելի էր։

Մեզ հետ զրույցում Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանն ասաց, որ պատը կառուցում են սահմանին․ «Պատից էն կողմ Ադրբեջան է։ Պատից 50 մետր վերև Կիրանցի դպրոցն է»։

Նա նշեց, որ պատը կառուցվում է կառավարության կողմից՝ բնակիչների պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել