Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա քաղաքացին՝ Զինա Սարկիսովան։
Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան գյուղից է։ Iravaban.net-ը կապվել է համայնքի վարչական ղեկավարի՝ Ահարոն Խաչատրյանի հետ։
Արդեն 3-րդ օրն է՝ աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա․ «Խոսել եմ հարազատների հետ, իրենք դեռ տեղյակ չեն։ Մայրն այստեղ չէ, Երևանում է, իր քեռին ու տատն են այստեղ՝ անորոշ վիճակում, ոչ մի տեղեկություն չունեն։ Մոր հետ խոսել են, նա էլ է անորոշ վիճակում։
Զինան մասնավոր խանութում էր աշխատում, ինչ-որ սեփականատիրոջ մոտ՝ Երևանում»,-մեզ հետ զրույցում նշեց Ահարոն Խաչատրյանը։