ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին այն մասին, թե Կիրանցում թշնամու հարձակման դեպքում ինչպես են պաշտպանելու ԱԱԾ սահմանապահ զորքերը, ինչին ի պատասխան ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել:
«Հարցազրույց չեմ տալիս, չափերդ ճանաչի, դու լրագրող ես, քո գործով զբաղվի»,- ասաց Սիմոնյանը լրագրողին: