Հուլիսի 9-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան, Սունդուկյան, Ավետիսյան, Համբարձումյան փողոցներում, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Հանրապետության հրապարակում և հարակից բակային տարածքներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։