Մահացել է փաստաբան Միքայել Սամվելի Խչեյանը (արտոնագիր 1442), հայտնում են Փաստաբանների պալատից։
Պալատն իր ցավակցությունն է հայտնում Միքայել Խչեյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Միքայել Խչեյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 07.07.2024թ․, ժամը 17։00-20:00-ն «Ռոտոնդա» սգո սրահում (ք. Երևան Դավիթ Բեկի 83), իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 08.07.2024թ., ժամը 13:00-ին՝ նույն սգո սրահից: