Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին:
Նա իր պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով․ «Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սկսվել էին Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարությունը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից։