Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 09:48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1978 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Ղ., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Ա. Մ.-ն (ծնված 1992 թ.), Ե. Տ.-ն (ծնված 2020 թ.), Տ. Տ.-ն (ծնված 2022 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ. Պ.-ն (ծնված 1979 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել