ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ

 Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:

«Շնորհավորում ենք Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել