Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։