ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին, որ բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։