Հունիսի 24-ի ժամը 21.40-ին ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շաղատ գյուղի ավտոլվացման կետի տարածքում վիճաբանել են Անգեղակոթ գյուղի 23-ամյա բնակիչն ու շաղատցի 16-ամյա պատանին, որի ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանու ազդրին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Սիսիանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23.10-ին երիտասարդը Անգեղակոթում հայտնաբերվել, հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Ժամը 23.20-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ ազդրի ծակած-կտրած արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Շաղատ գյուղի 16-ամյա բնակիչը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: