Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված մարդուն առևանգելու համար

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Արարքը կարող է կատարվել շահադիտական նկատառումներով, սակայն կարող են լինել նաև այլ շարժառիթներով, վրեժ խանդ խուլիգանական դրդումներով և այլն:Արարքը առավել վտանգավոր է դառնում, երբ կատարվում է, կազմակերպված խմբի կողմից:

Առևանագումը պատանդ վերցնելուց տարբերվում է նրանով, որ առևանգման ժամանակ հանցագործության օբյեկտը համարվում է մարդու ֆիզիկական ազատությունը, իսկ պատանդ վերցնելու օբյեկտը հասարակական անվտանգությունն է, լրացուցիչ օբյեկտը մարդու ազատությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել